Մեր մասին

Մեր մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամն անկախ, անկողմնակալ հետազոտական կենտրոն է: Տվյալների հավաքագրումը և վերլուծությունը, քանակական և որակական հետազոտությունները, մեթոդաբանական դասընթացները, դրամաշնորհները և հետազոտական այլ ռեսուրսների տրամադրումը մեր հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն են:

2003թ.-ին ՀՌԿԿ-Հայաստանը հիմնադրվել է որպես ՀՌԿԿ ցանցի մաս: Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի նշանակալի աջակցությամբ՝ ՀՌԿԿ-Հայաստանը հետապնդում է հասարակագիտական հետազոտության հզորացման ընդհանուր նպատակ: 2013թ.-ից ի վեր ՀՌԿԿ-Հայաստանը գործում է որպես անկախ իրավական սուբյեկտ՝ առաջնորդվելով տարածաշրջանային համագործակցության միասնական հանձնառությամբ: 

ՀՌԿԿ-Հայաստանի շահառուներն են հասարակագիտության ոլորտի տեղի և միջազգային հետազոտողները, ակադեմիական շրջանակների, ինչպես նաև՝ հասարակական, մասնավոր և պետական սեկտորների ներկայացուցիչները:

Կառուցվածք | Ցանց

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Մեր առաքելությունն է աջակցել հասարակագիտական հետազոտության գերազանցությանը, հզորացնել գիտահեն ժողովրդավարական կառավարման սկզբունքները Հայաստանում և այլուր՝ գործի դնելով հետազոտական առաջատար մեթոդաբանություն և ընդլայնելով թափանցիկ տվյալների մշակույթն ու հետազոտության՝ միջազգայնորեն ընդունված չափորոշիչները:

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Որակ՝ իրականացնելու անաչառ, հուսալի, վստահելի և թափանցիկ հետազոտություն:

Հարգանք մասնագիտական էթիկայի չափորոշիչների նկատմամբ:

Գիտելիքի փոխանակում՝ աջակցելու և քաջալերելու հասարակագիտական հետազոտության  առաջխաղացմանը՝ գիտելիքի և տեղեկատվության փոխանցման ճանապարհով:

Թափանցիկություն՝ պահպանելու բաց, ազնիվ և հաշվետու հարաբերություններ մեր շահառուների հետ:

Անկախություն՝ առաջնորդվելու անաչառ դատողությամբ մեր հետազոտություններում՝ անկախ քաղաքական, հաստատութենական կամ անձնական նախընտրություններից կամ ֆինանսական աջակցության աղբյուրներից:

ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՌԿԿ-Հայաստանը ձգտում է Հարավային Կովկասում հանրային հարցման, ժողովրդագրական հետազոտության և էմպիրիկ այլ հետազոտությունների ամենաբարձր չափորոշիչների առաջխաղացմանըմիտված ամուր գործընկերություն հաստատել: Օգտագործելով հետազոտության առաջադեմ մեթոդաբանություն՝ ՀՌԿԿ-Հայաստանը լայնածավալ դաշտային ուսումնասիրություններ է իրականացնում: Այս առումով, Կովկասյան բարոմետրը տվյալների հավաքագրման խոշորագույն նախաձեռնությունն է տարածաշրջանում:

ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամը նախաձեռնում է խոշոր գիտահետազոտական ծրագրեր այնպիսի միջազգային կամակերպությունների հետ, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), ՏՀԶԿ-ն, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), «Դելոյթ Արմենիա»-ն («DTTL»), Շվեցարակովկասյան ակադեմիական ցանցը (ASCN) և այլ գործընկերներ: Հիմնադրամը նաև համագործակցում է այնպիսի տեղական կազմակերպությունների հետ, ինչպիսիք են Եվրասիա համագործակցության հիմնադրամը, «Համայնքների ֆինանսիստների միավորում»-ը ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, ինչպես նաև՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները:

Հետազոտական բաղադրիչին զուգահեռ՝ ՀՌԿԿ-Հայաստանը կազմակերպում է մեթոդաբանական դասընթացներ, տեղական և տարածաշրջանային համաժողովներ և ամառային դպրոցներ:

ՀՌԿԿ-Հայաստանի Կրտսեր և միջազգային դրամաշնորհառուների, ինչպես նաև՝ միջազգային կամավորների ծրագրերը նպատակամղված են աջակցելու տնտեսագիտության, սոցիոլոգիայի, ժողովրդագրության և հասարակական այլ գիտությունների ոլորտում տեղական և միջազգային հետազոտությանը:  

ՀՌԿԿ-Հայաստանի գրադարանը կազմված է հասարակագիտական ավելի քան 2000 ժամանակակից հրապարակուներից: Հավաքածուն լրացվել է համաձայն ՀՌԿԿ-Հայաստանի շահառուների հետազոտական և ակադեմիական կարիքների:Որոնման առցանց համակարգը մեր օգտվողներին իրենց անհրաժեշտ նյութերը գրացանկում հեռահար գտնելու հնարավորություն է տալիս:

ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՀՌԿԿ միջազգային ակադեմիական խորհրդատվական խորհուրդ (ՄԱԽԽ)

Գործառույթները

ՀՌԿԿ միջազգային ակադեմիական խորհրդատվական խորհուրդը բաղկացած է զգալի հեղինակություն և Հարավային Կովկասի երկրներում հասարակագիտության զարգացումների վերաբերյալ գործնական գիտելիքներ ունեցող միջազգային ակադեմիական, համայնքային փորձագետներից և առաջնորդներից: ՄԱԽԽ անդամները հանձն են առել կիսվել հասարակագիտության առաջխաղացման իրենց նշանակալի փորձով և հետամուտ լինել ՀՌԿԿ-ի առաքելությանն ու արժեքներին:

ՀՌԿԿ ՄԱԽԽ-ի անդամների ընտրության չափանիշները ներառում են.  հետազոտական հետաքրքություն Հարավային Կովկասի երկրների վերաբերյալ, ՀՌԿԿ-ի առանցքային գործողությունների առնչությամբ խորհրդատվության տրամադրման պատրաստակամություն, տարածաշրջանում և դրա վերաբերյալ հասարակագիտական հետազոտության առաջխաղացմանն աջակցություն:ՄԱԽԽ-ը, որպես ՀՌԿԿ-ի խորհրդատվական մարմին, իրավասու է իրականացնել հետևյալ գործառույթները.

  • սատարել ՀՌԿԿ-ի առաքելությանը,
  • օժանդակել ՀՌԿԿ-ի տարեկան ծրագրի և հետազոտության ռազմավարությունների վերանայմանը,
  • աջակցել ՀՌԿԿ ղեկավարությանը՝ ներգրավելու առաջատար փորձագետների` առանձին ծրագրերի իրականացման և խորհրդատվության նպատակով՝ գործի դնելով իրենց փորձը, հեղինակությունը և միջազգային ակադեմիական դաշտի առաջատար անձանց և հաստատությունների շրջանում ունեցած լայն կապերը,
  • գնահատել ՀՌԿԿ կովկասյան բարոմետրի որակը և արդյունքները, ինչպես նաև մասնակցել հետազոտության մեթոդների վերաբերյալ ամենամյա տարածաշրջանային աշխատանքային հանդիպմանը,
  • ապահովել տարածաշրջանային գործունեությանն առնչվող սահուն համագործակցությունը երեք կենտրոնների միջև,
  • տրամադրել խորհրդատվություն հնարավոր դոնորների վերաբերյալ և հնարավորինս դյուրացնել դրամահավաքության ջանքերը,
  • առաջ մղել ՀՌԿԿ շահերը Հարավային Կովկասի երկրներում և դրանցից դուրս:


ՄԱԽԽ անդամների կենսագրությանը խնդրում ենք ծանոթանալ անգլերեն կայքէջում:

 

Գործընկերներ