Հետազոտություններ

Որակ՝ իրականացնելու անաչառ, հուսալի, վստահելի և թափանցիկ հետազոտություն: Հարգանք մասնագիտական էթիկայի չափորոշիչների նկատմամբ: Գիտելիքի փոխանակում՝ աջակցելու և քաջալերելու հասարակագիտական հետազոտության առաջխաղացմանը՝ գիտելիքի և տեղեկատվության փոխանցման ճանապարհով:

ավելին

Ռեսուրսներ

ՀՌԿԿ-ն աջակցում է Հայաստանի վերափոխման գործընթացին՝ հասանելի դարձնելով քաղաքական, սոցիալական և տնտեսական գործընթացների վերաբերյալ որակյալ տվյալներ և ներգրավելով հիմնական պետական և ոչ պետական դերակատարներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին քաղաքականության մշակման մեջ:

ավելին

Ո՞վ ենք մենք

ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամն անկախ, անկողմնակալ հետազոտական կենտրոն է: Տվյալների հավաքագրումը և վերլուծությունը, քանակական և որակական հետազոտությունները, մեթոդաբանական դասընթացները, դրամաշնորհները և հետազոտական այլ ռեսուրսների տրամադրումը մեր հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն են: 2003թ.-ին ՀՌԿԿ-Հայաստանը հիմնադրվել է որպես ՀՌԿԿ ցանցի մաս: Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Երևանի պետական replica rolex datejust համալսարանի նշանակալի աջակցությամբ՝ ՀՌԿԿ-Հայաստանը հետապնդում է հասարակագիտական հետազոտության հզորացման ընդհանուր նպատակ: 2013թ.-ից ի վեր ՀՌԿԿ-Հայաստանը գործում է որպես անկախ իրավական սուբյեկտ՝ առաջնորդվելով տարածաշրջանային համագործակցության միասնական հանձնառությամբ: ՀՌԿԿ-Հայաստանի շահառուներն են հասարակագիտության ոլորտի տեղի և միջազգային հետազոտողները, ակադեմիական շրջանակների, ինչպես նաև՝ հասարակական, մասնավոր և պետական սեկտորների ներկայացուցիչները:

Նվիրաբերել

Ձեր նվիրատվությունը հնարավորություն է տալիս հիմնադրամին շարունակել իր կարևոր առաքելությունը՝ ֆինանսավորելու, հրատարակելու և տարածելու խորը, բարձրորակ, անկախ հետազոտությունները, որոնք վերաբերում են համաշխարհային ներդրումային համայնքին:

Ընտրել նվիրաբերության չափը
* Նվիրաբերության վերջնական վճարն ավտոմատ կերպով կփոխարկվի դրամի՝ Ինեկոբանկի ընթացիկ փոխարժեքի հիման վրա։
Անձնական / Վճարային տեղեկություններ
Երկիր

Գործընկերներ

Անձ