Լիլիթ Եզեկյան

Լիլիթ Եզեկյան

Հետազոտությունների գծով տնօրեն

Լիլիթը ՀՌԿԿ-Հայաստանի թիմին միացել է որպես Հետազոտությունների գծով տնօրեն 2021 թվականի ապրիլին։ Մինչեւ ՀՌԿԿ-Հայաստանին միանալը նա ավելի քան տասը տարի աշխատել է Հայաստանի կենտրոնական բանկում որպես տնտեսագետ-վերլուծաբան և տնտեսագետ-վիճակագիր: Նախքան այդ, 2004-2009 թվականներին նա վարչական և տնտեսական քաղաքականությանն առնչվող տարբեր պաշտոններ է զբաղեցրել Տնտեսական քաղաքականության և իրավական հարցերով հայ-եվրոպական խորհրդատվության կենտրոնում (AEPLAC)։ Լիլիթն այժմ սովորում է NOVA տեղեկատվական կառավարման դպրոցի վիճակագրության և տեղեկատվության կառավարման (տվյալագիտության) մագիստրատուրայում։ Նա մասնակցել է միջազգային մի շարք վերապատրաստման դասընթացների եւ կրթական ծրագրերի, այդ թվում՝ ԱՄՆ Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ Լիլիթը վարժ տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին։