Հայաստանի բարեվարքության ծրագիր․ կոռուպցիայի հանրային ընկալումը

Հայաստանի բարեվարքության ծրագիր․ կոռուպցիայի հանրային ընկալումը

Ամսաթիվ՝ 21-08-2021 - 15-03-2026
Կարգավիճակ՝ Ընթացիկ
Ֆինանսավորող` USAID ԱՄՆ ՄԶԳ
Ներգործության ոլորտ՝ Կոռուպցիա
Հայաստանի բարեվարքության ծրագիր․ կոռուպցիայի հանրային ընկալումը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հայաստանի բարեվարքության ծրագրի (ՀԲԾ) նպատակն է նվազեցնել կոռուպցիայի հնարավորությունները և ամրապնդել Հայաստանում բարելավված կառավարման և հաշվետվողականության հանրային պահանջը՝ կոռուպցիայի կանխարգելման հաստատությունների և բարեվարքության համակարգերի ամրապնդման, կոռուպցիայի կանխարգելման որոշակի իրավական-օրենսդրական միջոցների կիրարկմանն աջակցելու և կոլեկտիվ գործողության մոտեցման կիրառմանը նպաստելու միջոցով։

Ծրագրի խնդիրն է կատարել Հայաստանի բարեվարքության ծրագրի իրականացմանն առնչվող սիստեմատիկ չափումներ.

  • սահմանել ելակետային արժեքներ ծրագրի նպատակների ցուցանիշների համար և հետեւել ժամանակի ընթացքում առանցքային ցուցանիշների առաջընթացին.
  • հավաքել և վերլուծել տեղեկություններ (հանրային կարիքներ և հետաքրքրություններ, բնակչության վրա կոռուպցիայի դիֆերենցիալ ազդեցությունները և այլն), ինչը կօգնի ՀԲԾ/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի/Արդարադատության նախարարության անձնակազմերին նախագծել և(կամ) ձևափոխել կոռուպցիայի ոլորտի միջամտություններ․
  • նպաստել տեղեկացված որոշումների կայացման գործընթացին։

ՀՌԿԿ-Հայաստանի գործողությունները

  • Իրականացնել խնդրի վերաբերյալ 45 ֆոկուս խմբային քննարկում Հայաստանում
  • Իրականացնել խնդրի վերաբերյալ 45 խորացված հարցազրույցներ Հայաստանում
  • Իրականացնել 3 համապետական ներկայացուցչական հարցում (ելակետային, միջանկյալ, վերջնական՝ օգտագործելով միեւնույն մեթոդաբանությունը) 1500 հարցվողների շրջանում