Հայաստանում ռուսաստանցի միգրանտների հարցում

Հայաստանում ռուսաստանցի միգրանտների հարցում

Ամսաթիվ՝ 11-11-2022 - 30-12-2022
Կարգավիճակ՝ Ավարտված
Ֆինանսավորող` Friedrich-Ebert-Stiftung Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամ
Ներգործության ոլորտ՝ Միգրացիա

Ընդհանուր նպատակ

Հավաքագրել համակարգված տվյալներ վերջերս Հայաստան տեղափոխված ռուսաստանցի միգրանտների ժողովրդագրական պատկերի, նրանց միգրացիայի պատճառների, միգրացիայի հետ կապված մարտահրավերների և տարբեր հիմնական սոցիալական և քաղաքական հարցերի նկատմամբ նրանց վերաբերմունքի վերաբերյալ:

Գործողություններ

Հետազոտության ընդհանուր նախագծումը և տվյալների որակի ապահովումը կիրականացվի ՀՌԿԿ-Վրաստանի կողմից: ՀՌԿԿ-Հայաստանը կնպաստի հետազոտական գործիքների մշակմանը և կանցկացնի դաշտային աշխատանքներն ու տվյալների առաջնային մշակումը:

Դաշտային աշխատանքը կիրականացվի համակարգչային աջակցությամբ անհատական հարցազրույցների (CAPI) միջոցով՝ պլանշետային համակարգիչների վրա:

Հետազոտությունը բաղկացած կլինի հետևյալ քայլերից.

  • աշխատանքային պլանի մանրամասն մշակում.
  • հարցաթերթի մշակում,
  • ընտրանքի ձևավորում,
  • փորձարկում,
  • դաշտային աշխատանք,
  • որակի ապահովում և տվյալների առաջնային մշակում,
  • զեկույց։