Նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն

Նոր կորոնավիրուսի (COVID-19) համավարակի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրություն

Ծրագրի մասին

ՀՌԿԿ–Հայաստանը իրականացրել է ներկայացուցչական հարցում հայաստանցիների շրջանում պարզելու վերջիններիս տեղեկացվածությունը, վերաբերմունքը և ընկալումը նոր տիպի կորոնավիրուսի նկատմամբ։ Հարցումը մասնավորապես կենտրոնանում է համավարակի ընթացքում հարցվածների համոզմունքների և վարքի, հանրային ինստիտուտների և տեղեկատվության աղբյուրների, կառավարության արձագանքի, համավարակի վերաբերյալ սպասելիքների և ֆինանսական ազդեցության վրա։ Հարցման արդյունքները ցույց տվեցին, որ հանրությունը շարունակում է մտահոգված լինել վիրուսի առողջապահական և տնտեսական հետևանքներով։ Այնուամենայնիվ, կա վիրուսին կառավարության արձագանքի համընդհանուր հավանություն, իսկ հարցվածների մեծ մասը վստահում է Հայաստանի առողջապահական համակարգին։

Մեթոդաբանություն

Հարցումն անցկացվել է հեռախոսային զանգերի միջոցով (CATI) 2020թ հունիսի 21-29՝ թիրախավորելով Հայաստանի չափահաս բնակչությանը պատահականության սկզբունքով գեներացված բջջային հեռախոսահամարներով։

Արդյունքներ

Ներկայացում
Տվյալադարան(ԱՆԳ)

Տարեթիվ
06-2020 - 08-2020
Կարգավիճակ
Ընթացիկ
Ֆինանսավորող
Համաշխարհային բանկ
Կատեգորիա