Ֆոկուս-խմբային քննարկումներ, ինչպես նաև ներկայացուցչական հետազոտություն` Հայաստանի բոլոր մարզերում

Ֆոկուս-խմբային քննարկումներ, ինչպես  նաև ներկայացուցչական հետազոտություն` Հայաստանի բոլոր մարզերում

Ծրագրի նկարագիրը.

Ծրագրի նպատակն է կատարել որակական հետազոտություն՝ ֆոկուս խմբային քննարկումների միջոցով ուսումնասիրելու  հանրության կարծիքը երկրի համար որպես առաջնահերթություն նշված ոլորտների վերաբերյալ, ինչպես նաև քանակական ներկայացուցչական հետազոտություն Երևանի և Հայաստանի 10 մարզերի ընտրողների շրջանում` հասկանալու համար հանրության ընկալումները, մտահոգություններն ու վերաբերմունքը քաղաքական կուսակցությունների, խորհրդարանական խմբակցությունների, խորհրդարանի նորընտիր անդամների հանդեպ՝ ուշադրության կենտրոնում ունենալով կին խորհրդարանականներին:

Հետազոտության մեթոդաբանական կառուցվածքը.

Ծրագիրն ունի երեք հիմնական բաղադրիչ.

  1. Ֆեյսբուքի և Ինստագրամի օգտատերերի շրջանում կատարել առցանց ուսումնասիրություն՝ ֆոկուս-խմբային քննարկումներ անցկացնելու համայնքները և այդ քննարկումների օրակարգային առավել արդիական հարցերը որոշելու նպատակով, ինչպես օրինակ՝ հարկային բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար, կենսաթոշակային համակարգ, կառավարման օպտիմալացում և արդյունավետություն, վարչա-տարածքային բարեփոխումներ (համայնքների միավորում և խոշորացում), ընտրական համակարգի բարեփոխումներ, գենդերային հարցեր և այլն:
  2. Ընտրված համայնքներում անցկացնել ֆոկուս-խմբային քննարկումներ՝ առցանց հետազոտության արդյունքում որոշված հիմնական առաջնահերթությունների շուրջ:
  3. Երկրի հիմնահարցերի վերաբերյալ 1200 ընտրող-հարցվողների շրջանում կատարել հանրային ներկայացուցչական կարծիքի ելակետային հետազոտություն՝ ֆոկուս-խմբային քննարկումներից ստացված տվյալների հիման վրա

Արդյունքները.

  • Առկա հետազոտությունների ուսումնասիրության արդյունքներ
  • Վերլուծական զեկույց
Տարեթիվ
03-2019
Կարգավիճակ
Ֆինանսավորող
Ազգային ժողովրդավարության ինստիտուտ
Կատեգորիա