Կովկասյան բարոմետր

Տվյալները խիստ կարևոր են հասարակագիտական հետազոտությունների համար, սակայն Հարավային Կովկասում դեռևս սակավ են սոցիալական, քաղաքական և տնտեսական հիմնախնդիրներին վերաբերող արժանահավատ, թարմ և մատչելի տվյալները: Վստահելի տվյալների հասանելիության ապահովումը Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) ծրագրային առաջնահերթություններից է: Առկա տվյալների շտեմարանների կենտրոնակայանի գործառույթից զատ, ՀՌԿԿ կենտրոնները ֆինանսավորում և իրականացնում են Հարավային Կովկասում սոցիալական, տնտեսական և քաղաքական բազմաթիվ երևույթների վերաբերյալ տվյալների հավաքագրման աշխատանքներ:
 
Տարածաշրջանում սոցիալ-տնտեսական գործընթացների միջերկրային համադրելիությունը ապահովելուն հետամուտ, կենտրոնները 2004թ. ձեռնամուխ են եղել տվյալների համագործակցված հավաքագրման ծրագրին` նպատակ ունենալով ստանալ արժանահավատ ու համեմատելի տվյալներ Հարավային Կովկասում տնային տնտեսությունների տեղեկացվածության, դիրքորոշումների, վարքագծի և այլնի վերաբերյալ: Այս համազգային տնային տնտեսությունների հարցումը, որը կոչվում է Կովկասյան բարոմետր (Տվյալների նախաձեռնություն 2004-2010թթ.), ընդգրկում է ավելի քան 6,800 հարցվող տնտեսություն Հարավային Կովկասում, և ամեն տարի անցկանցվում է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում` կիրառելով նույն մեթոդաբանական մոտեցումը և հարցման գործիքը: 
 
ՀՌԿԿ-ի կողմից հավաքագրված տվյալները միշտ էլ բաց են եղել ինչպես տարածաշրջանի, այնպես ել ամբողջ աշխարհի բոլոր շահագրգիռ հետազոտողների և/կամ քաղաքականություն մշակողների համար:  Հարցման գործիքները` հարցաթերթերը, ցուցաքարտերը, ընտրանքի մեթոդաբանության մանրամասն նկարագրությունները, հավաքագրված տվյալների բազաները (SPSS/STATA ձևաչափերով) և դրանց վերլուծության որոշ նախնական արդյունքներ տեղակայված են մեր կայքումկամ  Կովկասյան բարոմետրի տարածաշրջանային կայքում:
 
Խնդրում ենք տվյալների վերաբերյալ հարցերով դիմել pmdi@crrc.am:
 
Առցանց տվյալների վերլուծություն
 
ՀՌԿԿ-ն վերջերս գործարկել է «Առցանց տվյալների վերլուծություն» (ԱՏՎ) հարթակը: Այս գործիքի միջոցով նույնիսկ տվյալների վերլուծության հմտություններ չունեցողները կկարողանան դիտել տվյալները և արդյունքներ ստանալ աղյուսակների տեսքով` առանց հատուկ ծրագրային փաթեթների և տվյալների շտեմարանների բեռնման:
 
ԱՏՎ-ն հեշտ օգտագործվող գործիք է, որը չի պահանջում վիճակագրության իմացություն: Այս ուսուցանող տեսանյութը կօգնի որպեսզի կարողանաք ինքներդ վերլուծել առկա տվյալները և պատասխաններ ստանալ ձեզ հուզող հարցերին:
ավելին․․
2019-2020
2017
2015
2013
2012
2011
2010
2009
2008
2007
2006
2005
2004

Խնդրում ենք օգտագործել հղումների հետևյալ կարգը` Կովկասյան Բարոմետրի տվյալներին հղումներ կատարելիս.
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ: (Տվյալների բազայի տարեթիվը) «Կոկասյան Բարոմետր». [տվյալների բազա] ստացված http://www.crrccenters.org/caucasusbarometer/-ից {տվյալների բազան բեռնելու կամ դրա հետ աշխատանքի ամսաթիվը}.-ին:

Խնդրում ենք ՀՌԿԿ-ի տվյալներին հղումներ կատարելու դեպքում տեղեկացնել մեզ` այս առցանց ձևը լրացնելու միջոցով:
Կովկասյան բարոմետր ծրագրի վերաբերյալ հարցերով խնդրում ենք դիմել մեզ pmdi@crrc.am էլ. հասցեով :