Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը հայտարարում է հետազոտական ծրագրերի կրտսեր օգնականի թափուր հաստիք։
Սա եզակի հնարավորություն է՝ ներգրավվելու և ներդրում ունենալու Հիմնադրամի կողմից իրականացվող բազմաբնույթ հետազոտական աշխատանքներում։ Մենք փնտրում ենք թեկնածուների, ովքեր ունեն հասարակական գիտությունների ոլորտի հիմնարար գիտելիքներ և կրթություն/մասնագիտացում, այդ թվում՝ տնտեսագիտության, սոցիոլոգիայի, մարդաբանության, քաղաքագիտության, կոնֆլիկտաբանության, հոգեբանության, սոցիալական վիճակագրության կամ հարակից այլ ոլորտներում։
Եթե պատրաստ եք ընդունել նոր մարտահրավերներ և մասնագիտական աճ գրանցել Հիմնադրամի հետ միասին, գուցե այս հաստիքը հենց Ձեզ համար է։
Թափուր հաստիքի մանրամասները, ինչպես նաև դիմելու կարգը ներկայացված են կից փաստաթղթում։