ՀՏՀ

Դուք կարող եք գումար նվիրաբերել՝ նպաստելով հետազոտական ռեսուրսների կատարելագործմանը Հայաստանում:
Կարող եք նաև պարբերաբար ստուգել մեր թիմին միանալու հնարավորությունների հայտարարությունները:

Մենք իրականացնում ենք հանրային հարցումներ, ժողովրդագրական և էմպիրիկ այլ հետազոտություններ՝ որակական և քանակական տարբեր մեթոդաբանությունների կիրառմամբ:
Բացի հետազոտություններից, մենք առաջարկում ենք նաև մեթոդաբանական դասընթացներ, տեղական և միջազգային կոնֆերանսներ և ամառային դպրոցներ: Մեր գրադարանում առկա է շուրջ 2000 ժամանակակից հասարակագիտական գրականություն:

ՀՌԿԿ-Հայաստանի շահառուներն են հասարակագիտության ոլորտի տեղի և միջազգային հետազոտողները, ակադեմիական շրջանակների, ինչպես նաև՝ հասարակական, մասնավոր և պետական սեկտորների ներկայացուցիչները:

ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամն անկախ, անկողմնակալ հետազոտական կենտրոն է: Տվյալների հավաքագրումը և վերլուծությունը, քանակական և որակական հետազոտությունները, մեթոդաբանական դասընթացները, դրամաշնորհները և հետազոտական այլ ռեսուրսների տրամադրումը մեր հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններն են: