Աստղիկ Գրիգորյան

Հետազոտական ծրագրերի ավագ օգնական

Աստղիկ Գրիգորյանը ՀՌԿԿ-Հայաստանի թիմին միացել է 2024 թվականի օգոստոսին՝ որպես հետազոտական ծրագրերի կրտսեր օգնական։ Ներկայումս հիմնադրամի հետազոտական ծրագրերի ավագ օգնականն է։

Նրա ներկայիս պարտականությունների մեջ են մտնում դաշտային աշխատանքների իրականացման և համակարգման վերահսկումը, հետազոտական տվյալների կառավարումը, տեխնիկական և վերլուծական զեկույցների կազմումը և փորձնակների ու օգնականների հետ աշխատանքների համակարգումը։

Աստղիկն ունի տվյալագիտության բակալավրի աստիճան, որը ստացել է Հայաստանի ամերիկյան համալսարանում 2025 թվականին։ Աստղիկը ներգրավված է տարբեր հետազոտական նախագծերում՝ աջակցելով դաշտային աշխատանքների կազմակերպմանը, որակական և քանակական տվյալների հավաքագրման գործընթացներին, ինչպես նաև տվյալների մշակման և վերլուծության աշխատանքներին։

Մինչ հիմնադրամին միանալը՝ Աստղիկն ակտիվորեն մասնակցել է տարբեր կամավորական նախաձեռնությունների՝ ուղղված համայնքների զարգացմանը։ Նա գերազանց տիրապետում է հայերենին, անգլերենին և ռուսերենին։

  • 2026 հնվ - առ այսօր

    հետազոտական ծրագրերի ավագ օգնական

  • 2024 - 2025

    հետազոտական ծրագրերի կրտսեր օգնական

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.