Այս զեկույցը Հայաստանում խտրականության վերաբերյալ բնակչության շրջանում իրականացված առաջին համապարփակ հետազոտությունն է, որը նշանակալի ներդրում է ազգային փաստահեն տվյալների ձևավորման գործում։ Այն արժեքավոր պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես է խտրականությունը հասկացվում, ընկալվում և դրսևորվում հասարակության տարբեր խմբերի կողմից՝ միաժամանակ ընդգծելով խտրականության սահմանափակ տեսանելիությունը և այս ուղղությամբ համակարգված հետազոտությունների պակասը։
«Խտրականության վերաբերյալ ընկալումները, վերաբերմունքը և փորձառությունները Հայաստանում» ուսումնասիրությունն իրականացվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի կողմից, Մարդու իրավունքների դանիական ինստիտուտի պատվերով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությամբ, Դանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Մեջբերման օրինակ․
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամ։ (2026)։ Խտրականության վերաբերյալ ընկալումները, վերաբերմունքը և փորձառությունները Հայաստանում։ Երևան։ Մարդու իրավունքների դանիական ինստիտուտ։