Կորստի և ինտեգրման միջև․ հետազոտական էսսե

Հետազոտական էսսեն պատրաստվել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամի կողմից իրականացված «ԼՂ բռնի տեղահանված կանանց ձայնը՝ լսելի» ծրագրի շրջանակներում, Հայաստանում կանանց հիմնադրամի (ՀԿՀ) ֆինանսական աջակցությամբ ։

Էսսեն հեղինակել է ծրագրի շահառու Անի Նիկողոսյանը։ Էսսեի հիմքում փոքրամասշտաբ որակական ուսումնասիրություն է, որը ևս իրականացվել է հեղինակի կողմից՝ ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամի հետազոտական և մեթոդաբանական աջակցությամբ։

Էսսեն հեղինակային, ինքնառեֆլեքսիվ և ինչ-որ առումով փորձարարական բնույթի աշխատանք է, որի միջոցով հեղինակը փոխանցում է ԼՂ-ից բռնի տեղահանված այրի կանանց ձայնը և իր իսկ փորձառությունը։ Թեպետ աշխատանքը չի հավակնում համապատասխանել ակադեմիական հենքով իրականացված հետազոտություններին առաջադրվող բոլոր պահանջներին՝ այն պարունակում է արժեքավոր, խորքային և հետազոտական առումով ազնիվ նյութ, որը կարող է հիմք ծառայել հետագա հետազոտությունների համար և խոցելի խմբերին պատկանող կանանց հզորացմանն ուղղված ծրագրերի տվյալահեն պլանավորման ու իրականացման համար։

Մեջբերման օրինակ․
Նիկողոսյան, Ա. (2024). Կորստի ևինտեգրման միջև. ԼՂ բռնի տեղահանված այրի կանանց ձայնը: Հետազոտական էսսե։ Երևան: Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամ։ Հայաստանում կանանց հիմնադրամ։

Տես նաև

«Յոթ րոպե» քաղաքականության համառոտագրեր

Բազմաչափ աղքատությունը Սյունիքում. ելակետային զեկույց

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.