Ներկա սոցիալ-քաղաքական զարգացումների հետազոտություն

Ներկա սոցիալ-քաղաքական զարգացումների հետազոտություն

Ամսաթիվ՝ 01-07-2020 - 01-09-2021
Կարգավիճակ՝ Ավարտված
Ֆինանսավորող` NDI
Ներգործության ոլորտ՝ Կարողությունների զարգացում
Ներկա սոցիալ-քաղաքական զարգացումների հետազոտություն

Ծրագրի մասին

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել ժողովրդավարությանն աջակցող ինստիտուտների ջանքերին՝ խթանելու հետհեղափոխական Հայաստանի ժողովրդավարացումը նպատակային և տվյալների վրա հիմնված կարողությունների զարգացման միջոցով՝ հաշվի առնելով հանրության ընկալումները/գնահատումները:

Ծրագրի նպատակին նախատեսվում է հասնել երեք հատուկ նպատակների (ՀՆ) միջոցով.

ՀՆ #1. Քարտեզագրել ընտրողների ակնկալիքները կառավարությունից ամենահրատապ հարցերի վերաբերյալ, օրինակ՝ առողջապահական համակարգի գործառնություններ, կրթական համակարգի գործառնություններ, կառավարման օպտիմալացում և արդյունավետություն, տեղական կառավարում (համայնքի համախմբում), տնտեսական, քաղաքական, մեդիա, գենդերային խնդիրներ (թեմաներ, որոնց առաջնահերթությունները պետք է սահմանվեն փորձագետների և առցանց նախնական հետազոտական հարցման մասնակիցների կողմից), ֆոկուսխմբային քննարկումների միջոցով:

ՀՆ #2. Սովորական քաղաքացիների հետ խորացված հարցազրույցներ անցկացնել ֆոկուսխմբային քննարկման ընթացքում բարձրացված թեմաների շուրջ՝ սուբյեկտիվ/անհատական ​​մակարդակում տվյալներ ձեռք բերելու համար:

ՀՆ #3. Իրատեսական պատկերացում/պատկեր ձեռք բերել համապետական մակարդակում սոցիալ-տնտեսական և սոցիալ-քաղաքական զարգացումների վերաբերյալ հանրության ընկալումների, մտահոգությունների և գնահատականների վերաբերյալ: