Նիկոլ Մարգարյան

Նիկոլ Մարգարյան

Որակական հետազոտությունների ավագ վերլուծաբան

Պատմական գիտությունների թեկնածու Նիկոլ Մարգարյանը ՀՌԿԿ-Հայաստանին միացել է 2022 թվականի ապրիլին: Նա դաշտային աշխատանքների և որակական հետազոտությունների շուրջ 35 տարվա փորձ ունի և մասնակցել է ավելի քան 100 հետազոտական նախագծերի: Նիկոլը հեղինակել և համահեղինակել է 5 մենագրություն և ավելի քան 80 հոդված ու էսսե, որոնք վերաբերում են գիտական, կրթական, մշակութային և հասարակական կյանքի տարբեր ասպեկտներին։ 2005-2018 թվականներին Երևանի պետական համալսարանում դասավանդել է իր կողմից մշակված մի քանի դասընթացներ («Մշակույթի սոցիոլոգիա», «Գլոբալիզացիա և մշակույթ», «Գենդեր և մշակույթ «Կիրառական մարդաբանություն», «Միջմշակութային հաղորդակցության հիմնախնդիրներ» և այլն)։ Ներկայումս ԵՊՀ դոցենտ է: