Արտահերթ և արտակարգ ընտրություններ Թուրքիայում. ինչո՞ւ են կարևոր

Արտահերթ և արտակարգ ընտրություններ Թուրքիայում. ինչո՞ւ են կարևոր

Տարեթիվ՝ 22/06/2018 / 2:00 PM
Վայրը` Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ
Կատեգորիա՝
Արտահերթ և արտակարգ ընտրություններ Թուրքիայում. ինչո՞ւ են կարևոր
Հետազոտականռեսուրսներիկովկասյանկենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը 
հրավիրում է բաց դասախոսության որը կվարի Վարուժան Գեղամյանը (Երևանի պետական համալսարան, թուրքագետ)
Օրը և ժամը՝  22 հունիսի, 14:00 – 15:00
Վայրը՝  ՀՌԿԿ-Հայաստանի գրասենյակ (Ալեք-Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանային մասնաշենք, 6րդ հարկ, 602 սենյակ )
Լեզու՝  Հայերեն
 
Ընդհանուր ակնարկ. 2015-2018թթ. ընթացքում Թուրքիայում տեղի են ունեցել մի քանի համապետական ընտրություններ ու հանրաքվե, որոնց արդյունքները հանգեցրել են թուրքական ներքաղաքական դաշտի ներկայիս բովանդակության ձևավորմանը՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցության և դրա առաջնորդ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Թեև անցած ընտրությունները, հատկապես 2017թ. ապրիլի սահմանադրական հանրաքվեն, կարևորվել են, սույն թվականի հունիսի 24-ին կայանալիք արտահերթ ընտրություններն աննախադեպ են ոչ միայն քաղաքական այսրոպեական նշանակության տեսանկյունից, այլև կարող են պատմական դառնալ՝ շրջադարձային ազդեցություն ունենալով Թուրքիայի որպես պետության հետագա զարգացման ողջ ընթացքի վրա:
Դասախոսության ընթացքում ներկայացվելու են վերջին տարիներին Թուրքիայում ձևավորված ներքաղաքական իրավիճակը բնութագրող հիմնական դրույթները և առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքներն ու հետևանքները։ Հատուկ անդրադարձ կլինի թուրքական ընտրությունների ազդեցությանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա։
Ում համար է. դասախոսությունը նախատեսված է քաղաքագետ հետազոտողների, դասախոսների, ուսանողների և Թուրքիայի ներքին քաղաքականության ու հայ-թուրքական հարաբերությունների հարցերով հետաքրքրվող լայն լսարանի համար:
Դասախոսի համառոտ կենսագրականը. Վարուժան Գեղամյանը պատմական գիտությունների թեկնածու է: Սովորել է Երևանի, Սանկտ Պետերբուրգի և Ստամբուլի արևելագիտական կենտրոններում: Զբաղվում է Մերձավոր Արևելքի և իսլամական հասարակությունների հետազոտություններով։ Մերձավոր արևելյան և կովկասյան հետազոտությունների հայկական ասոցիացիայի համահիմնադիրն է։
Որպես հրավիրյալ վերլուծաբան աշխատել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում։ Նա հրավիրյալ դասախոս է Հայաստանի և ՌԴ մի շարք կրթական հաստատություններում։ Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների և կոլեկտիվ մենագրությունների։ Նրա սյունակները հայտնվել են Forbes-ում, Tert.am-ում և այլուր։
Գրանցվելու կարգը
Դասախոսությունն ունկնդրելու և քննարկումներին մասնակցելու Ձեր մտադրության մասին տեղեկացրեք event@crrc.amէլ.հասցեով կամ (010) 57 48 98, 57 48 68 հեռախոսահամարներով` մինչև ս.թ. մինչև հունիսի 21-ի, ժամը 16:00-ը: