Էմինե Օնառան Ինչիրլիողլու

Էմինե Օնառան Ինչիրլիողլու

Միջազգային դրամաշնորհառու

2015

Էմինե Օնառան Ինչիրլիողլուն բակալավրի կոչում է ստացել Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետից, որից հետո ավարտել է Ֆլորիդայի (ԱՄՆ) համալսարանի մարդաբանության ֆակուլտետը:
Նա դասավանդել է մարդաբանություն և դիզայն ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի տարբեր համալսարաններում: Էմինեն Թուրքիայի մշակութաբանության ասոցիացիայի հիմնադիրներից է: Նրա հետազոտության ոլորտները ներառում են ազգագրություն, մշակութաբանություն, ռոմանական/գնչուական և գենդերային ուսումնասիրություններ, սոցիալ-մշակութային փոփոխություն և մշակույթ/ ինքնություն հարաբերություններ:
Էմինեն ավելի քան 12 տարի դսսավանդել է Բիլքենթ համալսարանի քաղաքաշինության դիզայնի և բնապատկերային ճարտարապետության ֆակուլտետում և 3 տարի՝ Ստամբուլի Մալտեպե համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնում:
Ներկայումս, պրոֆեսոր Ինչիրլիողլուն իր հետազոտությունն է կատարում ՀՌԿԿ-Հայաստանում Հրանտ Դինք հիմնադրամի կողմից իրականցվող Թուրքիա-Հայաստան կրթաթոշակ» ծրագրի շրջանակներում: