Միջսահմանային բաց տվյալների նախաձեռնություն Հարավային Կովկասում։ տարածաշրջանային համագործակցություն

Միջսահմանային բաց տվյալների նախաձեռնություն Հարավային Կովկասում։ տարածաշրջանային համագործակցություն

Ամսաթիվ՝ 08-09-2019 - 08-08-2021
Կարգավիճակ՝ Ավարտված
Ֆինանսավորող` Carnegie Corporation of New York
Ներգործության ոլորտ՝ Մշակույթ և արժեքներ
Միջսահմանային բաց տվյալների նախաձեռնություն Հարավային Կովկասում։ տարածաշրջանային համագործակցություն

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է վստահելի, թարմ եւ հասանելի տվյալներ ապահովել Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում ընթացիկ զարգացումների սոցիալական, քաղաքական եւ տնտեսական հարցերի վերաբերյալ։

Ծրագրի գործողությունները

  • Ապահովել որակյալ տվյալներ համապետական հետազոտությունների անցկացման միջոցով, այն է՝ Ադրբեջանում եւ Վրաստանում՝ Կովկասյան բարոմետրի 2019 թ․ հետազոտությունները, իսկ Հայաստանում՝ Համաշխարհային արժեքների հետազոտության (World Values Survey (WVS)) 7-րդ ալիքը։
  • Ամրապնդել կապերը Հարավային Կովկասի երկրների միջեւ՝ կազմակերպելով տարածաշրջանային ֆորում/համաժողով, որի ուշադրության առանցքում կլինեն Հարավային Կովկասում վերջին տասնամյակի սոցիալական եւ քաղաքական միտումները․
  • Ավելի բարելավել վերապատրաստված հետազոտողների կարողությունը, որոնք կկարողանան մասնակցել բազմաբարդ հետազոտական նախագծերի եւ իրականացնել միջազգային որակի հետազոտություն։

Համաշխարհային արժեքների հետազոտության նպատակն է գիտնականներին եւ քաղաքականություն մշակողներին օգնել հասկանալ համոզմունքների, արժեքների եւ մոտիվացիաների փոփոխությունները ողջ աշխարհում։ Սա միջազգային հետազոտական ծրագիր է՝ նվիրված աշխարհի ժողովուրդների սոցիալական, քաղաքական, տնտեսական, կրոնական եւ մշակութային արժեքների գիտական եւ ակադեմիական հետազոտությանը (աշխարհի ավելի քան 120 հասարակություններում): Ծրագրի ընդհանուր նպատակն է վերլուծել մարդկանց արժեքները, համոզմունքները եւ նորմերը համեմատական միջ-ազգային եւ ժամանակային կտրվածքով՝ գնահատելու, թե արժեքների կայունությունն ու փոփոխությունը ժամանակի ընթացքում ինչպես են ազդում հասարակությունների սոցիալական, քաղաքական եւ տնտեսական զարգացման վրա։

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ։