Անրան Վանգ

Անրան Վանգ

Միջազգային դրամաշնորհառու

2015

Անրան Վանգը մագիստրոսի աստիճան է ստացել Յեյլի համալսարանի Արևելյան Ասիայի ուսումնասիրությունների ֆակուլտետի (Նյու Հեյվեն, ԱՄՆ) կողմից: Բակալավրի տարիներին միջազգային քաղաքականություն է սովորել Փեքինգի (Պեկին, Չինաստան) և Վասեդայի (Տոկիո, Ճապոնիա) համալսարաներում: Անրանը դասախոսել է Օթգոնթենգեր համալսարանում (Ուլան Բատոր, Մոնղոլիա), և աշխատել որպես փորձնակ Վրաստանի Ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների հիմնադրամում (Թբիլիսի, Վրաստան): Նրա հետազոտական հետաքրքրությունների շրջանակում ընկած են Կովկասի էթնիկ և ազգայնական հակամարտությունները: