Գագիկ Գալստյան

Գագիկ Գալստյան

Այլ դրամաշնորհառու

Կարճաժամկետ դրամաշնորհային ծրագիր 2012

Տրանսֆերտների ազդեցությունը տնտեսական աճի, աղքատության և եկամուտների անհավասարության վրա Հայաստանում

Գագիկ Գալստյանի աշխատանքի հիմնական նպատակներն են ցուցադրել տրանսֆերտների դրական և բացասական հետևանքները այնպիսի երևույթների վրա, ինչպիսիք են երկարաժամկետ ՀՆԱ, աղքատության կրճատումը, եկամուտների անհավասարությունը և այլն: Հեղինակը դիտարկման է ենթարկել պնդումներն այն մասին, որ տրանսֆերտների ներհոսքը ազդում է եկամուտների անհավասարության վրա (Հ1) և որ տրանսֆերտները վնաս են հասցնում ընթացիկ հաշվին (Հ2): Հիպոթեզերը ստուգելու նպատակով հեղինակը կիրառել է տնային տնտեսությունների և միգրացիոն գործընթացների վերաբերյալ հարցումների որոշակի տվյալների բազաներ̀ տրամադրված ՀՌԿԿ-ի, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ), Հայաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ), Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) և այլոց կողմից: Տվյալների վերոհիշյալ բազաներն օգտագործելով̀ ռեգրեսիոն վերլուծություն է իրականացվել: Այս աշխատանքի հիմնական արդյունքներն են. գոյություն ունի դրական կապ տրանսֆերտների և ՀՆԱ-ի միջև, բայց երկարաժամկետ հեռանկարում տրանսֆերտները բացասականորեն են ազդում ՀՆԱ-ի աճի վրա: Հեղինակը այս երևույթը բացատրել է̀ վկայակոչելով այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են բարոյական վտանգի խնդիրը, ուղեղների արտահոոսքը և հոլանդական հիվանդությունը: Հ1 հիպոթեզը ստուգելիս հեղինակը ցուցադրում է, որ տրանսֆերտները դրականորեն են ազդում Ջինիի գործակցի վրա, ինչը նշանակում է, որ Հ1 –ը ընդունված է: Հեղինակը նաև հայտնաբերել է, որ տրանսֆերտները բացասականորեն են ազդում արտահանման վրա, հետևաբար Հ2-ը ևս ընդունված է: