Էսթեր Բարթլ

Էսթեր Բարթլ

Միջազգային դրամաշնորհառու

2015

Էսթեր Բարթլը մագիստրանտ է Ջոն Հոփքինս համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժնում (Միջազգային ուսումնասիրությունների առաջատար դպրոց, SAIS): Նա մասնագիտացել է քաղաքագիտության մեջ իբրև բակալավր Բեռլինում, Հոնկոնգում և Նյու Յորքում: Էսթերի ակադեմիական հետաքրքրությունների առանցքում են ՆԱՏՕ-ի՝ միջազգային անվտանգության և ռազմական հարցերը, հետխորհրդային երկրների, ինչպես նաև դրանց տնտեսական և քաղաքական զարգացման խնդիրները: Լատվիայում, Վրաստանում և Ռուսաստանում լայնածավալ փորձ ձեռք բերելուց հետո նա այժմ ամառն անց է կացնում Երևանում՝ ուսումնասիրելու Հայկական սփյուռքի տնտեսական ազդեցությունը Հայաստանի տնտեսական զարգացման վրա Խորհրդային Միությունից անկախանալուց ի վեր: 2016-ին նա կավարտի մագիստրոսական ծրագրի իր երկրորդ տարին Վաշինգտոնում: