Լիլիթ Մեշչյան

Լիլիթ Մեշչյան

Այլ դրամաշնորհառու

Կարճաժամկետ դրամաշնորհային ծրագիր 2012

Միգրացիա. արդյո՞ք օգուտները գերակշում են ծախսերը:

Լիլիթ Մեշչյանի հետազոտության առանցքն է հանդիսանում դոնոր երկրների զարգացման վրա միգրացիայի ունեցած ազդեցությունը: Ավելի կոնկրետ, ԱՊՀ և ԿԱԵ երկրների տվյալների վրա հիմնվելով՝ էմպիրիկ ստուգման է ենթարկվել էմիգրացիայի ազդեցությունը տնտեսական աճի վրա: Ստուգելու համար զրոյական հիպոթեզն այն մասին, որ էմիգրացիան դրականորեն է կորելացված տնտեսական աճի հետ, կառուցվել է պանելային մոդել՝ օգտագործելով տարեկան տվյալներ ԱՊՀ և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի 24 երկրներից: Հետազոտության արդյունքները փաստում են, որ էմիգրացիան բացասաբար է ազդում արդյունավետության և տնտեսական աճի վրա, իսկ տրանսֆերտները, եթե նույնիսկ ծախսվում են սպառման վրա, ունեն եկամտի մուլտիպլիկատորի ազդեցություն: Հեղինակը ուսումնասիրել է նաև էմիգրացիայի սոցիալական հետևանքները Հայաստանի վրա՝ փաստելով, որ գոյություն ունի զգալի ճեղք վերադարձած միգրանտների սպասելիքների և իրական իրավիճակի միջև: Ավելին, թեև տրանսֆերտների ներհոսքը Հայաստան զգալի է, բայց դրանց ազդեցությունը երկարաժամկետ տնտեսական աճի վրա կասկած է հարուցում, քանի որ դրանք հիմնականում ուղղվում են կենսական կարիքների բավարարմանը: