Կարինե Մարկոսյան

Կարինե Մարկոսյան

Ավագ դրամաշնորհառու

Հայ մարմնավաճառների շրջանում ՄԻԱՎ ՁԻԱՀ վտանգի վարքագծի հետազոտում. չպաշտպանված սեքսի մշտական մերժում 

Կարինե Մարկոսյանի հետազոտությունը կենտրոնացած կլինի Հայաստանում մարմնավաճառուհիների վրա, պարզելու երկրում ապագա ՄԻԱՎ համաճարակի հնարավոր ռիսկերը: Չնայած Հայաստանում ՄԻԱՎ-ը համեմատաբար ցածր մակարդակի վրա է (0, 1%), այդուհանդերձ մարմնավաճառները այս համաճարակի համար բարձր ռիսկային խումբ են համարվում: Մասնավորապես, նա կգնահատի, թե որքան հաճախակի և հետևողական են հայ մարմնավաճառուհիները հրաժարվում իրենց տղամարդ հաճախորդների հետ չպաշտպանված սեռական հարաբերություններ ունենալուց, ինչպես նաև ժողովրդագրական, հոգեբանական և վարքագծային դրդապատճառները, որոնք ընկած են չպաշտպանված սեռական հարաբերություններում ներգրավված լինելուց հրաժարվելու հիմքում: Նա կօգտագործի 2010 թ-ին կատարված ուսումնասիրության տվյալները, որի շրջանակներում հարցազրույց անցկացվեց 18 տարեկանից բարձր 120 մարմնավաճառների շրջանում: Կարինեն նախատեսում է հրապարակել իր վերջնական զեկույցը գրախոսվող ամսագրում, ինչպես նաև տարածել այն Հայաստանում  համապատասխան խմբակցությունների շրջանում: