Մարիամ Մաթևոսյան

Մարիամ Մաթևոսյան

Ավագ դրամաշնորհառու

Վստահությունը, հաստատությունները և տնտեսական աճը Հարավային Կովկասում 

Մարիամ Մաթևոսյանը հետազոտում է Հարավային Կովկասում վստահության և տնտեսական աճի միջև կապը: Նրա հետազոտությունը ուսումնասիրում է, թե ինչպես են հիմնային  ժողովրդավարական հաստատություններում վստահությունը և տնտեսական աճը կապված միմյանց հետ և արդյոք միջանձնային վստահության մակարդակը և հիմնային ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ վստահության մակարդակը  փոխկապակցված են Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Իր մեթոդաբանության մեջ նա կիրականացնի երկրորդային գրականության լայնածավալ վերլուծություն և կօգտագործի ՀՌԿԿ-ի Կովկասյան բարոմետր ծրագիրը: Նրա հիպոթեզն այն մասին է, որ տնտեսական աճը Հայաստանում և Վրաստանում դրականորեն է առնչվում հիմնային ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ հանրության վստահության հետ: