Ռայան Մեթյուս

Ռայան Մեթյուս

Ասոցացված հետազոտող

Ռայանը ներկայումս ՀՌԿԿ-Հայաստանի աշխատանքներում ներգրավված է որպես ասոցացված հետազոտող։ Նախկինում նա եղել է ՀՌԿԿ-Հայաստանի Հետազոտությունների եւ զարգացման պատասխանատուն։ 2013-ին բարձրագույն կրթության մագիստրոսի կոչում ստանալուց հետո Ռայանը ստացել է Ֆուլբրայթի դրամաշնորհ՝ երկու տարի անգլերեն դասավանդելու Թուրքիայի  Բալըքեսիրի (Balıkesir) համալսարանում: 2015-ից նա շարունակել է մնալ Թուրքիայում՝ դասավանդելու Canakkale Onsekiz Mart համալսարանի Զբոսաշրջային գիտությունների ֆակուլտետում։ 2017-ին Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո նա սովորել է քաղաքագիտության մագիստրատուրայում։ ՀՌԿԿ Հայաստանի հետ Ռայանը սկսել է աշխատել 2019-ին Հայ կամավորների միության միջոցով՝ նախքան կդառնար կենտրոնի Հետազոտությունների եւ զարգացման պատասխանատուն։ Նրա հետաքրքրությունների շրջանակը ներառում է պոպուլիզմը, ազգայնականությունը եւ մարդու իրավունքները։