Վիլեն Խաչատրյան

Վիլեն Խաչատրյան

Ավագ դրամաշնորհառու

2010/2011թ Հետազոտական դրամաշնորհային ծրագրի հաղթողները և նրանց հետազոտության թեմաները

Վիլեն Խաչատրյանի հետազոտության թեման է «Հետճգնաժամային զարգացումները Հայաստանում», որը կուսումնասիրի Հայաստանի տնտեսական զարգացումները մինչ ճգնաժամը: Հետազոտությունը կփորձի պատասխանել հետևյալ հարցերին. ա) որոնք են այն հիմնական պատճառները և գործոնները, որոնք բերել են Հայաստանի տնտեսության անկմանը, բ) կարող է արդյոք տնտեսության ավելի լայն տարածաշրջանային ինտեգրումը նպաստել այդ անկմանը, գ) կարող են արդյոք հետճգնաժամային զարգացումները Հայաստանում բերել պետական պարտքի ճգնաժամի: Հարցերի ենթադրյալ պատասխաններն են. ա) թերի ճյուղային դիվերսիֆիկացիան և արտաքին միջավայրից մեծ կախվածությունը հանգեցրել են ճգնաժամի, բ) ճգնաժամը չէր լինի այդքան խորը, եթե լիներ ավելի մեծ տարածաշրջանային ինտեգրում, գ) հետճգնաժամային զարգացումները չեն բերի պետական պարտքի ճգնաժամի: