Անի Ավետիսյան

Անի Ավետիսյան

Քանակական հետազոտությունների ծրագրի ղեկավար

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Անի Ավետիսյանն ունի քանակական և որակական հետազոտություններ իրականցնելու, վերլուծական նյութեր գրելու, սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ առաջարկություններ մշակելու 15 տարվա փորձ։ Նա գիտաշխատող է եղել Հայ-Ռուսական համալսարանում, որտեղ 2021-2022 թթ․ զբաղեցրել է տնտեսությունում և բիզնեսում մաթեմատիկակական մեթոդների և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի պաշտոնը, իսկ ներկայում դասավանդում է մակրոտնտեսագիտություն, թվային տնտեսություն, տնտեսության պետական կարգավորում։ Անին մասնակցել է Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի,  ՀՀ գիտության կոմիտեի և այլ կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող հետազոտական նախագծերի իրականացմանը։ Հայաստանյան և միջազգային գրախոսվող ամսագրերում տպագրված 40-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ և համահեղինակ է։