Սրբուհի Միչիկյան

Սրբուհի Միչիկյան

Որակական հետազոտությունների ծրագրի հետազոտող

Սրբուհի Միչիկյանը, նախքան ՀՌԿԿ-Հայաստանին որպես հետազոտող միանալը, կազմակերպության հետ համագործակցել է տարբեր նախագծերի շրջանակներում` որպես որակական հետազոտող, վերլուծաբան և դաշտային աշխատանքների համակարգող՝ սկսած 2021 թվականից։ Նա  Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ է՝ հետազոտությունների մեթոդաբանության մագիստրոսի կոչումով։ Մագիստրատուրայի ուսումնառության երկրորդ կիսամյակը Սրբուհին անցկացրել է Չեխիայի Hradec Kralove համալսարանում։ Այժմ նա ԵՊՀ սոցիոլագիայի ֆակուլտետի ասպիրանտ է։ Սրբուհին նաև աշխատել է որպես ինչպես Հայաստանի, այնպես էլ Լյուքսեմբուրգի  բարձրագույն կրթության հավատարմագրման ուսանող-փորձագետ, ունի տեղական և միջազգային աշխատաժողովների և դասընթացների կազմակերպման փորձ։ Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են քաղաքների ուսումնասիրությունը, տարածքների տրանսֆորմացիան, գյուղական կյանքի առանձնահատկությունների ուսումնասիրությունը, անհավասարությունը։