Աշխատանքային միգրացիան և սեռավարակների/ՄԻԱՎ ռիսկերը Հայաստանում

Աշխատանքային միգրացիան և սեռավարակների/ՄԻԱՎ ռիսկերը Հայաստանում

Ամսաթիվ՝ 01-11-2012 - 01-03-2013
Կարգավիճակ՝ Ավարտված
Ներգործության ոլորտ՝ Աշխատանք և զբաղվածություն Առողջապահություն Միգրացիա
Աշխատանքային միգրացիան և սեռավարակների/ՄԻԱՎ ռիսկերը Հայաստանում

Ծրագրի նկարագիրը

Ուսումնասիրությունը կգնահատի աշխատանքային միգրանտների շրջանում ներկայումս ՄԻԱՎ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ծավալն ու որակը, կուսումնասիրի աշխատանքային միգրացիայի հետևանքով առաջացած սեռավարակների/ՄԻԱՎ ռիսկերը, այդ միջոցառումների բարելավման կարիքները, ինչպես նաև կմշակի առաջարկություններ՝ նշված ռիսկերը նվազեցնելու համապարփակ, փաստերի վրա հիմնված, տեղի մշակույթին համահունչ և ոչ ծախսատար միջոցառումների փաթեթի վերաբերյալ:

Հետազոտության կառուցվածքը

Տվյալների հավաքագրման նպատակով հարցում, ընտրանքի չափը՝ 2500 միգրանտ և ոչ-միգրանտ տնային տնտեսություններ քաղաքային և գյուղական համայնքներից (համապատասխանաբար 2:1 հարաբերակցությամբ): Խորացված հարցազրույցներ հարցվողների և փորձագետների հետ, գրականության և այլ հետազոտությունների ուսումնասիրություններ: