Աջակցող տեխնոլոգիայի գնահատում

Աջակցող տեխնոլոգիայի գնահատում

Կարգավիճակ՝ Ավարտված
Ֆինանսավորող` UNDP/WHO
Ներգործության ոլորտ՝ Disability issues Հաշմանդամություն

Ծրագրի նպատակը Հայաստանում աջակցող տեխնոլոգիաների հասանելիության չափումն է

Ընդհանուր նպատակն է 2021-2022 թվականներին Հայաստանում տնային տնտեսությունների շրջանում իրականացնել աջակցող տեխնոլոգիաների արագ գնահատումը՝ նպատակ ունենալով արդյունավետ և արագ հասկանալ Հայաստանի բնակչության վրա ԱՏ-ի անհրաժեշտությունը, օգտագործումը, մատակարարումը և ազդեցությունը:

Այս առաջադրանքի ընթացքում նախատեսվում է հասնել հինգ կոնկրետ նպատակների:

Նպատակ 1. Թարգմանել աջակցող տեխնոլոգիաների գնահատման հետազոտության հարցաշարը և փորձարկել տնային տնտեսությունների հետազոտության մեթոդաբանությունը Հայաստանում

Նպատակ 2. Վերապատրաստել տնային տնտեսությունների հետազոտության համար պատասխանատու անձնակազմին և ապահովել տվյալների հավաքագրման բոլոր գործառնական պահանջները

Նպատակ 3. Տվյալների հավաքագրումն իրականացնել տնային տնտեսությունների դեմ առ դեմ հետազոտության մեթոդաբանության և արագ աջակցող տեխնոլոգիաների գնահատման հետազոտության միջոցով

Նպատակ 4. Տրամադրել հավաքագրված տվյալները

Նպատակ 5. Ստեղծել տվյալների հավաքագրման գործընթացի հաշվետվություն