Բացահայտելով օտարերկրյա ներդրումներին առնչվող Հայաստանյան միջավայրը. քայքայիչ և կառուցողական կապիտալները մանրադիտակի տակ

Բացահայտելով օտարերկրյա ներդրումներին առնչվող Հայաստանյան միջավայրը. քայքայիչ և կառուցողական կապիտալները մանրադիտակի տակ

Ամսաթիվ՝ 09-09-2022
Բացահայտելով օտարերկրյա ներդրումներին առնչվող Հայաստանյան միջավայրը. քայքայիչ և կառուցողական կապիտալները մանրադիտակի տակ

COVID-19-ը և 2020 թ․ Արցախյան պատերազմը էական խնդիրներ հարուցեցին Հայաստանի Հանրապետության տնտեսության համար, ինչի հետևանքով նվազեցին տնտեսական աճի ցուցանիշները, ավելացան գործազրկությունն ու արտաքին պարտքը1։ Ստեղծված ճգնաժամային իրավիճակում մեծացավ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու կարևորությունը, ակտիվացան դրա շուրջ քննարկումները։ 2022 թ․ Ուկրաինայում սկսված պատերազմն ու դրա հետևանքով ՌԴ և Բելառուսի դեմ կիրառվող սանկցիաները այս երկրներից դեպի Հայաստան տարբեր բիզնեսներ տեղափոխելու խթան դարձան։ Ինչպիսի՞ օգուտներ կարող է ունենալ Հայաստանը այս զարգացումներից, ինչպիսի՞ ռիսկների կարող է առերեսվել և, առհասարակ, ինչպե՞ս ավելացնել օտարերկրյա ներդրումների արդյունավետությունը։ Պատասխանները մի կողմից օտարերկրյա ներդրումների որակի, մյուս կողմից ՀՀ-ում առկա ներդրումային միջավայրի ծիրում են, որոնց ուսումնասիրությունը սույն հետազոտության առաջնահերթ խնդիրն է։