CRRC Armenia

CRRC Regional CRRC Georgia CRRC Azerbaijan
English

Ժողովրդավարության մշակույթը՝ գործնականում: Ժողովրդավարության հմտությունները՝ թվային դարաշրջանում:

Ծրագրի անվանում

 Ժողովրդավարության մշակույթը՝ գործնականում:  Ժողովրդավարության հմտությունները՝ թվային դարաշրջանում:

Երկիր

Հայաստան, Բելառուս, Բուլղարիա, Խորվաթիա, Չեխիա, Ռումինիա, Սերբիա

Ֆինանսավորող

Եվրոպայի խորհուրդ 

Ժամկետներ

2016թ. հոկտեմբեր-2017թ. նոյեմբեր



Ծրագրի նկարագրությունը

Ծրագիրն իրականացվում է Կենտրոնական և Արևելյան Ասիայի 7 տարբեր երկրներում: Այն Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի կողմից 2017թ. մայիսի 13-ին մեկնարկած «Մարդու իրավունքները և ժողովրդավարությունը՝ գործնականում» փորձնական ծրագրի մաս է կազմում: Հայաստանում ծրագիրն իրականացվում է Դպրոց-կենտրոնների միության և ՀՌԿԿ-Հայաստանի կողմից:

Սոցիալական մեդիան և սոցցանցերն աստիճանաբար ավելի մեծ դեր են խաղում երեխաների և պատանիների կյանքում՝ առաջ բերելով նոր հնարավորություններ և հանդիսանալով գիտելիք ստանալու դաշտ: Միևնույն ժամանակ, դրանք ունեն բացասական կողմ, ինչպես օրինակ՝ առցանց ահաբեկումը և կեղծ լուրերի ծավալը: Սրանից ելնելով՝ ծրագրի նպատակն է դպրոցների ուսումնական ծրագրերի համար մշակել սոցցանցերին առնչվող ժողովրդավարության հմտությունների մոդել: Նախաձեռնությունը նպատակաուղղված է մարդու իրավունքների ուսուցման միջոցով ուսուցիչներին և աշակերտներին սովորեցնել վիրտուալ տարածության մեջ կողմնորոշվելու հմտություններ՝ այդպիսով նպաստելով «ժողովրդավարության մշակույթի» ձևավորմանն ու ամրապնդմանը:

Մեթոդաբանությունը


ՀՌԿԿ-Հայաստանն ուսումնասիրելու է դպրոցների ուսումնական ծրագրերը և ուսուցիչների հետ կազմակերպելու է ֆոկուս խմբային քննարկումներ: Դրանց մասնակցելու են Դպրոց-կենտրոնների միությունում ներգրավված ուսուցիչները, ովքեր ընտրվելու են ըստ սեռի, տարիքի և դասավանդման փորձի: Խմբային քննարկումների արդյունքների հիման վրա կիրականացվի ուսուցիչների ուսուցանում:


Արդյունքները 

• Ռազմավարություն
• Հաշվետվություն
• Վերլուծական նյութ

 





Որոնել ՀՌԿԿ-ում
Գրանցվել էլ. տեղեկագրին

արագ հղումներ
Հետևե՛ք ՀՌԿԿ-ին

Հա՞րց ունեք: Դիմե՛ք մեզ: