Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ․ տվյալների ցուցահանդես

Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ․ տվյալների ցուցահանդես

Տարեթիվ՝ 08/12/2022 - 21/12/2022 / 11:00 AM
Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ․ տվյալների ցուցահանդես
«Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» տվյալների ցուցահանդեսը տեղի է ունենալու դեկտեմբերի 8-21-ը Իջևանում, Վանաձորում, Գյումրիում և Երևանում։ Ցուցահանդեսը նպատակ ունի հանրամատչելի ձևով ներկայացնել աղքատության և սոցիալական ծառայությունների վերաբերյալ Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերում իրականացված հետազոտությունների արդյունքները։ Ցուցահանդեսի մասնակիցները ինտերակտիվ ձևաչափով կկարողանան ծանոթանալ արդյունքներին, մեթոդաբանությանն ու քննարկել ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերը։ Մուտքն ազատ է։
Ցուցահանդեսը կյանքի է կոչվում Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Աղքատության նվազեցում համայնքներում. կիրառական մոտեցումներ» 3-ամյա ծրագրի շրջանակներում՝ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամի (CRRC-Armenia), Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (EPF) և Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) ջանքերով։ Ծրագրի միջոցով փորձ է արվում որոշարկել աղքատության բազմաչափ դրսևորումները՝ նպաստելով տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքային կազմակերպությունների՝ աղքատությունը հասցեագրելու կարողությունների զարգացմանը:
Ցուցահանդեսի ժամանակացույցը՝
📍 Իջևան, դեկտեմբերի 8-9, Տավուշի մարզպետարանի շենք, Սահմանադրության փող., 1 շենք, ժամը՝ 11:00-18:00:
📍 Վանաձոր, դեկտեմբերի 13-14, Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան, Տիգրան Մեծի 52, ժամը՝ 11:00-18:00:
📍 Գյումրի, դեկտեմբերի 16-17, «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ցուցասրահ, Վարդանանց 1, ժամը՝ 11:00-16:30։
📍 Երևան, դեկտեմբերի 20-22, Երևան, Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարան, Աբովյան պուրակ, Աբովյան 43/1, ժամը՝ 13:00-22:00:
Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հայտը, որտեղ նաև կարող եք նշել ձեր բնակավայրից մարզկենտրոն ուղևորության կարիքի մասին՝ forms.gle/7REGZcdqdB9MBagW9
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Շաղիկ Մաթևոսյանի հետ՝ գրելով matevossians@gmail.com էլ․ հասցեով կամ զանգահարելով 093419106 հեռախոսահամարով։