Լուսինե Գրիգորյան

Լուսինե Գրիգորյան

Գրասենյակի եվ մարդկային ռեսուրսների կառավարիչ
Լուսինե Գրիգորյանը միացել է ՀՌԿԿ-Հայաստանի թիմին 2019 թ. փետրվարին: Մինչ այդ աշխատել է Հայ օգնության ֆոնդում որպես Բերդի գրասենյակի տնօրեն: 
Լուսինեն սովորել և ստացել է հանրային կառավարման մագիստրոսի աստիճան ՀՀ պետական կառավարման ակադեմիայում (2018 թ.), ինչպես նաև թարգմանչի բակալավրի աստիճան Մովսես Խորենացու անվան Երևանի պետական համալսարանում (2013 թ.): Կառավարման բնագավառում ունի ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ:
Թիմի փորձառու առաջնորդ է, ով ունի ավելի քան 7 տարվա աշխատանքային փորձ կադրերի և աշխատանքային պարտականությունների վերահսկման բնագավառներում: Լուսինեն բանիմաց է նաև կառավարման մարտավարության մշակման և իրականացման մեջ:
Նա նաև համագործակցել է մի շարք տեղական և միջազգային կազմակերպությունների հետ որպես փոխտնօրեն, գրասենյակի/վաճառքի մենեջեր և թարգմանիչ: 

Էլ. փոստ` omhr@crrc.am