Մարիամ Եվդոկիմովա

Մարիամ Եվդոկիմովա

Ծրագրերի օգնական

Մարիամ Եվդոկիմովան ՀՌԿԿ-Հայաստանին միացել է որպես կրտսեր դրամաշնորհառու 2018 թ.-ին, իսկ 2019 թ.-ից  թիմում ներգրավված է որպես ծրագրերի օգնական: Մարիամը ավարտել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Սոցիոլոգիա և մանկավարժություն բաժինը՝ ստանալով բակալավրի աստիճան: Այժմ սովորում է Երևանի պետական համալսարանի և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի «Տվյալների գիտությունը բիզնեսում» համատեղ մագիստրոսական ծրագրով:

Մարիամը փոխանակման ծրագրով սովորել է Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանում, ինչպես նաև մասնակցել է մի շարք վերապատրաստումների և կոնֆերանսների Եվրոպայում: Նա պրակտիկա է անցել Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտում, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամում և Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտում: Նրա հետազոտական հետաքրքրությունները ներառում են տնտեսական, տեխնոլոգիական և քաղաքացիական հասարակության զարգացումը:

Էլ․փոստ՝ m.yevdokimova@crrc.am