Տիգրանուհի Մարկոսյան

Տիգրանուհի Մարկոսյան

Զարգացման պատասխանատու
Տիգրանուհի Մարկոսյանը ՀՌԿԿ-Հայաստան թիմին միացել է 2018 թվականի օգոստոսին որպես զարգացման գծով պատասխանատու: Համահեղինակ է ավելի քան երեք տասնյակ ծրագրերի` միջազգային, ամերիկյան և եվրոպական տարբեր կազմակերպությունների ֆինանսավորմամբ:
Առանցքային ծրագրային ոլորտները բազմավեկտոր են՝ սկսած հրատապ մարդասիրական աջակցությունից մինչև մարդու իրավունքներ, սոցիալական աջակցություն, ժողովրդավարություն, շահերի պաշտպանություն, համայնքահեն ծառայություններ, համայնքների զարգացում և այլն: Հնչյունավորել է շուրջ տասնյակ սոցիալական ֆիլմեր՝ անգլերեն/հայերեն, բազմաթիվ անգամ սոցիալական կարևոր թեմաներ ներկայացրել է միջազգային հանրությանը, ինչպես նաև հայկական լայն լսարանի:
Աշխատել է միջազգային և տեղական մի շարք կազմակերպություններում՝ Վորլդ Վիժն, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ֆորում՝ ՖԱԱՖ, Առաքելություն Հայաստան: Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի անգլերեն լեզվի ֆակուլտետը: Մասնակցել է տարբեր միջազգային կրթական ծրագրերի. առավել հիշարժաններից են համայնքահեն ծառայություններին, հաշմանդամություն ունեցող անձանց և փախստականների հարցերին վերաբերող մասնագիտական դասընթացները (ԱՄՆ և Նիդեռլանդներ):
Էլ. փոստ՝ development@crrc.am